ՀՀ արդարադատության նախարարի հավանական թեկնածուների մեջ են՝ Արթուր Գոյունյանը, Հովհաննես Քոչարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարի հավանական թեկնածուներն են՝ ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Թե ում նախապատվությունը կտա նախարարի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս պահին մեր աղբյուրները նշում են, որ նա դեռ չի հստակեցրել:
Միակ մտավախությունը իշխող «Իմ քայլը» խմբակության այն է, որ Ա. Գոյունյանն ու Հ. Քոչարյանը հնարավոր է հետագայում վարեն ինքնուրույն կադրային քաղաքականություն, չենթարկվելով պատգամավորների ճնշումներին, այն է՝ ծանոթ-բարեկամի թողնելով իրենց պաշտոններին, կամ նշանակել տան իրենց ուզած մարդուն, իսկ Ն. Բաղդասարյանի պարագայում հնարավոր է՝ իրենց ուզած ցանկացած որոշում անցկացնել արդարադատության նախարարությունում:
Մեր աղբյուրները նշում են նաև, որ չի բացառվում՝ վարչապետը ՀՀ արդարադատության նախարար նշանակի բոլորովին այլ անձի: