3037 դիտում
08:54 08-02-2014
Արթուր Բաղդասարյանը Նիկոլայ Պատրուշևին խնդրել է մեղմացնել միգրացիոն ռեժիմը ՀՀ քաղաքացիների նկատմամբ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի վերաբերյալ նամակ է հղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիները 180 օրվա ընթացքում կարող են գտնվել ոչ ավելի, քան 90 օր։ Ու հիմա Բաղդասարյանը խնդրում է, որ ՀՀ քաղաքացիների համար այս պայմանները մեղմվեն, և հայերը կարողանան երկար ժամանակ մնալ ՌԴ-ում։
Փաստորեն, սրանով Ա. Բաղդասարյանն անուղղակի կերպով խոստովանում է Հայաստանի թուլությունը, երբ ՀՀ քաղաքացիներն իրենց երկրում աշխատանք չեն գտնում ու մեկնում են ՌԴ։ Ավելին, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն անուղղակի կերպով խրախուսում է արտագաղթն ու նպաստում դրա զարգացմանը, դե հո չեն թողնելու, որ դժգոհ զանգվածը մնա Հայաստանում ու հեղափոխություն անի։
Թերևս պատահական չէր, որ ժամանակին ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Բաղդասարյանին անվանեցին դավաճան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
09:45 11-02-2014
Իրաքի քաղաքացիների համար Հայաստանը մտադիր է մեղմացնել վիզային ռեժիմը․ Ժողովուրդ
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
763 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են