211652_close_icon
views-count67453 դիտում article-date 18:54 24-11-2020

Ալեն Սիմոնյանը Պուտինին համարում է «ԿԳԲ-շնիկ գյադա». Hayeli.am

[url=https://hayeli.am/?p=614855&l=am&fbclid=IwAR1TWrWwTc5cqhs8rGW5mzE6pZl6ECJ6SiAkfCMW0RqSXkZaRkEeh5Jt6Ow]Hayeli.am[/url]-ը գրում է. Հաճախ Հայաստանի իշխանությունները հրապարակային ձևացնում են, թե չեն հասկանում ինչումն է խնդիրը, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները չեն վստահում նրանց և իրենց հետ չեն հարաբերվում որպես գործընկերներ։ Իրականում մամուլի բազմաթիվ հրապարակումներ ակնառու են դարձրել, թե ինչու Հայաստանի գործող իշխանությունները վստահություն չեն վայելում, բայց կարծես անգամ այս օրհասական պահին իշխանությունները չեն ցանկանում ընդունել, որ խնդիրը իրենց մեջ է ու հանուն Հայաստանի իրենք պարտավոր են հեռանալ։ Օրինակ հարց է առաջանում, թե ինչպես ռուսները կարող են վստահել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, մարդու ով հանուն Վրաստանի նախագահ հակահայ Սահակաշվիլիի, ՌԴ նախագահին պիտակավորող տեքստերով էր հանդես գալիս։ 2013-ին, օրինակ, Ալեն Սիմոնյանը համարում էր, որ Վլադիմիր Պուտինը «ԿԳԲ-շնիկ գյադա» և «չընտրված նախագահ» է։ Ու հիմա բնական է, որ ռուսները լուրջ կամ հարգանքով չեն վերաբերվի Ալեն Սիմոնյանին։ Այո, գուցե ստիպված են պաշտոնական հանդիպումներ ունենալ նրա հետ, բայց աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ նա կշռադատված չի խոսել իրենց երկրի ղեկավարի մասին։ [img]https://st0.shamshyan.com/editor/0297988001606229462319537.jpg[/img]

Նմանատիպ նյութեր