Տավուշի սահմանապահ 4 գյուղում ռմբապաստարաններ են կառուցվել
Տավուշի մարզի սահմանապահ 4 գյուղում 4 ռմբապաստարան է կառուցվել, տեղեկացնում է մարզպետարանը։
Նշվում է, որ, հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին, ապաստարանների կառուցումը կշարունակվի:
Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից։
Թաքստոցների կառուցմանը կարելի է օգնել՝ մասնակցելով հանգանակությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին՝ 4 ռմբաստարաններ են կառուցվել...
Posted by ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/ on 2020 թ. նոյեմբերի 23, երկուշաբթի