211652_close_icon
views-count50110 դիտում article-date 20:35 17-01-2017

Չնայած նենգ հակառակորդի հաճախակի կրակոցներին, Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում կյանքը շարունակվում է բնականոն հունով. ապացույցը՝ Մխիթարի և Էմմայի հարսանյաց արարողությունն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուվարի 16-ին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի Քառյանների և Խեչումյանների ընտանիքում տոնական տրամադրություն էր տիրում: Պատճառը նոր ստեղծվող բարեկամությունն էր կամ, այլ կերպ ասած, Մխիթարի և Էմմայի ամուսնությունը: Հարսանեկան արարողությունները սահմանապահ գյուղում հիմնականում կատարվում են հայկական ավանդույթների համաձայն: Բերդավան գյուղը գտնվում է սահմանի «բերանին» և բազմիցս ենթարկվել է գնդակոծությունների, սակայն չնայած այդ ամենին՝ Բերդավանցին ամուր է կպած իր հող ու ջրին և կյանքը շարունակում է՝ արարելով և ստեղծելով հանուն վառ ապագայի, ինչի ապացույցն էլ այս հարսանյաց արարողությունն էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է նորապսակներին, մաղթում նրանց ընտանեկան ջերմություն, ամրություն, սեր ու համերաշխություն, և որ հետագայում մեր ժողովրդին պարգևեն արժանի առյուծ-զինվորներ։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+

Նմանատիպ նյութեր