211652_close_icon
views-count13169 դիտում article-date 20:48 23-11-2020

Ասկերանի դիրքերը տարիներ շարունակ պահած դիրքապահները երբեք չեն նահանջել, բայց խայտառակ համաձայնագրի մի ստորագրությամբ հանձնեցին ադրբեջանցիներին

Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ԱՌԱՆՑ ՄԵԿ ԿՐԱԿՈՑԻ ՀԱՆՁՆԵՑԻՆ 2014թ., «Աղդամի շրջան», 166 մարտական դիրք։ 2014թ.-ի օգոստոսն էր, ծառայում էի։ Ադրբեջանցիները հետախուզա-դիվերսիոն հարձակումներ էին անում, ականանետ ու նռնականետ էին կրակում, ինչը էդ ժամանակ աննախադեպ էր։ Ասկերանցի կամավոր տղերքը եկել էին մեր 166 դիրքը։ Երբ խոսք էր գնում դիվերսիայի, դիրքը պահելու, մինչև վերջ կռվելու մասին նկարի տղեն ասում էր. «Էս դիրքը պահողի ցավը տանեմ, էս դիրքը հանձնողի մերը ....»։ Հիմա՝ 166 մարտական դիրքը առանց մի կրակոցի հանձնվել է։ Վերահաստատում եմ՝ «էս դիրքն ու մնացած բոլոր դիրքերը պահողների ցավը տանեմ, էս ու մնացած դիրքերը առանց կրակոցի հանձնողի մերը ....»։ «Աղդամի շրջանը»՝ Ասկերանի դիրքերը տարիներ շարունակ պահած դիրքապահները երբեք չեն նահանջել, բայց խայտառակ համաձայնագրի մի ստորագրությամբ հանձնեցին ադրբեջանցիներին։ Հերոս տղերքի արյամբ վաստակած սահմանները բանակցություններով հանձնեցին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԱՌԱՆՑ ՄԵԿ ԿՐԱԿՈՑԻ ՀԱՆՁՆԵՑԻՆ 2014թ., «Աղդամի շրջան», 166 մարտական դիրք։ 2014թ.-ի օգոստոսն էր, ծառայում էի։...

Опубликовано Armen Khachikyan Понедельник, 23 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր