211652_close_icon
views-count1641 դիտում article-date 09:44 22-11-2020

Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում տեղում է ձնախառն անձրև և մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի և Լոռու մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում տեղում է ձնախառն անձրև և մառախուղ է։ [b]Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Նմանատիպ նյութեր