34852 դիտում
22:54 12-02-2020
Արագածոտնի մարզում, Արարատի մարզի Արարատ և Տիգրանաշեն գյուղերում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Գյումրի քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս, Սպիտակ քաղաքներում, Վայոց Ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 22:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[b]Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:[/b]
[color=#CC0000]Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները:[/color]
[b]Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Իշխանասար գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքներում առկա է բուք: [/b]
[color=#CC0000]Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color]
[b]
Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում, Արարատի մարզի Արարատ և Տիգրանաշեն գյուղերում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Գյումրի քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս, Սպիտակ քաղաքներում և Իշխանասար գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում:[/b]
[color=#CC0000]
Լարսի մասին[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:
[b]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1342 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան