211652_close_icon
views-count56231 դիտում article-date 20:07 21-11-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ը, Volkswagen-ը և բեռնատար DAF-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 212 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Կորյուն Մ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչներ, 54-ամյա Լեռնիկ Ղ.-ի վարած DAF մակնիշի և 37-ամյա Արման Մ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Արման Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանի ավտոմեքենաների գազաբալոնները ու սահմանազատել տարածքը: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր