ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կարճատև հանդիպում են ունեցել․ Զախարովա
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կարճատև հանդիպում են ունեցել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՌԴ ԱԳն ներկայացուցիչ Մարիա Զախարովան և կցել լուսանկար։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։