211652_close_icon
views-count34688 դիտում article-date 16:56 15-01-2014

Միքայել Մինասյանը կարճատև հանդիպում է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ

Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ: Ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին:

Նմանատիպ նյութեր