5081 դիտում
21:48 20-11-2020
Ավելի քան 4 ժամ գտնվել եմ ոստիկանության բաժնում, հնարավորություն չեմ ունեցել օգտվելու իմ իրավունքներից, այդ մասին իրազեկել եմ ՄԻՊ աշխատակազմին․ Տիգրան Աբրահամյանն ազատ է արձակվել
Ի սկզբանե ապօրինի վարչական ձերբակալման տակ բերման եմ ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին դուրս եմ եկել ոստիկանությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Շուրջ 3 ժամ ինձ չեն ծանուցել, թե ինչ կասկածանքի հիման վրա են բերման ենթարկել։ 3 ժամը լրանալուց հետո, ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ ասեցին, որ այլ իրավական մեխանիզմով են ինձ բերման ենթարկել, ուստի պետք է պահեն 4 ժամ, այնուհետև տանեն երևանի քննչական վարչություն։
4 ժամը լրանալուց հետո, երբ նորից ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ պետք է փաստացի ձերբակալած լինեին որպես կասկածյալ, սակայն դա չէր արվել։
Ինչևէ, ավելի քան 4 ժամ գտնվել եմ ոստիկանության բաժնում, հնարավորություն չեմ ունեցել օգտվելու իմ իրավունքներից և ազատություններից, այդ մասին իրազեկել եմ նաև ՄԻՊ աշխատակազմին․ բոլոր խախտումներն արձանագրվել են։
Իմ դեմ սկսված այս ապօրինությունները չեն կարող որևէ կերպ կանխել իմ պայքարը Արցախը հանձնած այս տհաս և պիղծ իշխանությունների դեմ։
Իրավապահ բոլոր կառույցներին զգուշացնում եմ՝ չտրվել իշխանական ապօրինի հրամաններին և Նիկոլ Փաշինյանի հետ չկիսել երկիրը ողբերգության հասցրած իրավիճակի ողջ պատասխանատվությունը։
Չեք մարսելու»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ նյութեր
7171 դիտում
23:45 13-04-2019
Տիգրան Պասկևիչյան. Բոլոր իրավունքներից և ազատություններից բացի մարդն ունի կասկածելու իրավունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
781 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
685 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
583 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին