211652_close_icon
views-count3996 դիտում article-date 11:45 11-01-2021

Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ. Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

Քիչ առաջ ազատ արձակվեցի և դուրս եկա ոստիկանության կենտրոնական բաժնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: «Դավաճան տականքը, փաստորեն, այնքան է սարսափած, որ տանից դուրս չի գալիս մինչև ես անազատության մեջ չլինեմ: Երեկվա հայտարարությանս համաձայն դուրս եկա տանից և ուղևորվեցի օդանավակայան: Շենքի բակում նկատեցի ու ողջունեցի ոստիկանության օպերատիվ ծառայողներին, որոնք ամբողջ գիշեր ծածուկ (իրենց կարծիքով) հերթապահել էին մեր շենքի մուտքի մոտ: Նստեցի մեքենան ու շարասյունով, որի մեջ էին երեք օպերատիվ մեքենաներ, «միասին» շարժվեցինք դեպի օդանավակայան: Հասնելով կոնյակի գործարանի մոտ տեսա, որ Իսակովի պողոտան փակել են: Շրջադարձ կատարեցի և շարժվեցի դեպի Արշակունյաց փողոց: Կրկին շարասյանով, որին ընթացքուն միացան նաև 2 ճանապարհային ոստիկանության մեքենաներ: Արշակունյաց պողոտայում ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին: Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ: Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել: Ոստիկանության բաժնում հենց տեղեկացան, որ ստահակ դավաճանը ոստիկանության և ԱԱԾ զորքերի ջանքերով ճողոպրել է արժանապատիվ քաղաքացիների միջով ու փախել է երկրից՝ ինձ հայտնեցին, որ ազատ եմ: Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից: Ամբողջ կյանքումդ թաքնվելու ես ինձանից: Դավաճանին հիշեցնում եմ, որ ես ունեմ ծով համբերություն, իսկ ինքը ժամանակավոր անվտանգություն»,- գրել է Բաբայանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ազատ արձակվեցի և դուրս եկա ոստիկանության կենտրոնական բաժնից: Դավաճան տականքը, փաստորեն,...

Posted by Arsen Babayan on 2021 թ. հունվարի 10, կիրակի

Նմանատիպ նյութեր