799 դիտում
22:06 31-01-2025
Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան
ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու իրավունքով հանդերձ այսօր նույն այդ խմբերն ունեն իրավունքն իրացնելու խնդիր:
Տրանսպորտային միջոցների պակասը, մետրոյի անմատչելիությունը, կանգառների ոչ բավարար հարմարությունները, հստակ և մատչելի չվացուցակի բացակայությունը, վերջապես ծանրաբեռնված երթևեկությունը դեռևս լուրջ խոչընդոտ են հանդիսանում։
Բայց այս խնդիրները չեն հաղթահարվի, կամ շատ դանդաղ կլուծվեն, եթե մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումները կիսատ մնան։ Երևանի ավագանին ընդունեց որոշում, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները, որոնք ընտրելու դեպքում քաղաքացիները կկարողանան օգտվել սահմանված արտոնություններից:
Իսկ արդեն մեկնարկած և տեսանելի արդյունքներ տված տրանսպորտային բարեփոխումն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար մեր բոլորի աջակցությունն ու մասնակցությունն է պետք»։
Նմանատիպ նյութեր
5078 դիտում
09:55 21-10-2020
Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
766 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
667 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին
1219 դիտում
17:13 31-01-2025
Փաշինյանը չհերքեց Ռուբեն Վարդանյանի վերադարձի մասին Ալիևի հետ ունեցած երկխոսությունը