211652_close_icon
views-count1834 դիտում article-date 18:14 20-11-2020

Ռոնալդ Կուման. Հասկանում եմ, թե ինչու է Լեոն զայրացած

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատասխանել է թիմի ավագ Լիոնել Մեսիի և հարձակվող Անտուան Գրիզմանի փոխհարաբերությունների մասին՝ Լա Լիգայի 10-րդ տուրում «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ, որը կայանալու է նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին: «Ես հասկանում եմ, թե ինչու է Լեոն զայրացած: Նման մարդկանց պետք է մեծ հարգանքով վերաբերվել: Նա այնքան երկար է թռել Արգենտինայից, իսկ դուք նրան նման հարցեր եք տալիս: Դա անհարգալից է: Դրանում հակասություններ ստեղծելու ցանկություն եմ տեսնում: Ես որևէ նման բան չեմ տեսել հանդերձարանում, որը ցույց կտար, թե նրանց միջև խնդիր կա: Չեմ ցանկանում պրոբլեմներ փնտրել: Հիմարություն է այս ամենը», ասել է Կումանը:

Նմանատիպ նյութեր