Ռոնալդ Կուման. Մի բան էլ ես կվճարեի, որպեսզի մարզեի «Բարսելոնայի» խաղացողներին
Անգլիական «Սաութհեմթոնի» գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» նախկին խաղացող Ռոնալդ Կումանը խոստովանել է, որ կցանկանար գլխավորել կատալոնյան ակումբը:
«Ես մի բան էլ ինքս կվճարեի, որպեսզի այդ ֆուտբոլիստներին մարզեի: Արտակարգ կլիներ` իմ կազմում ունենալ նրանց:
Նրանց շատ բան պետք էլ չէ սովորեցնել, նրանք հրաշալի գիտեն, թե ինչ պետք է անել խաղադաշտում: Մարզիչին պետք է պարզապես նրանց միասին խաղացնել և հետևել, որ նրանք իրար հանդեպ հարգալից լինեն: Հենց դա էլ արել է Լուիս Էնրիկեն:
Դա ճիշտ է, որ «Բարսելոնան» 2003-ին ցանկանում էր ինձ հրավիրել, սակայն նրանք չկարողացան պայմանավորվել «Այաքսի» հետ և այդ ժամանակ նրանք դիմեցին Ռայկարդին: Այո, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել. թե´ իմ, թե «Բարսելոնայի» համար», ասել է Կումանը: