Ռոնալդ Կուման. Շատ դժգոհ եմ Լուկակուի խոսքերից
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է հարձակվող Ռոմելու Լուկակուին` ակումբից հեռանալու ցանկության մասին խոսելու համար:
«Նրա հարցազրույցից խիստ դժգոհ եմ: Եթե «Էվերթոնը» ամբիցիաներ չունենար, ես այստեղ մարզիչ չէի աշխատի:
Թիմը առաջադիմում է, ակումբի ղեկավարություն քննարկում է նոր մարզադաշտի կառուցումը: Դա բավական է ակումբի առաջընթացը ցույց տալու համար:
Պետք է հարգել սեփական պայմանագիրը: Ես այս առավոտյան զրուցել եմ Ռոմելուի հետ: Կխոսեմ նաև ղեկավարության հետ և կտեսնենք, թե ինչ կլինի: Ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք մեր հետագա անելիքները:
Նրան կազմից դուրս բերելու կարիք չկա: Նրա վարքագիծը իդեալական էր` բացառությամբ այս հարցազրույցի: Կամ նա պետք է երկարաձգի պայմանագիրը, կամ էլ մենք նրան կվաճառենք», ասել է Կումանը: