211652_close_icon
views-count33877 դիտում article-date 16:48 20-11-2020

ՍԴ-ն կասեցրել է կառավարության որոշումը․ Hraparak.am

Իրավաբան Ռուբեն Հայրապետյանը գրել է. « ՀՐԱՏԱՊ. Սահմանադրական դատարանը քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա կասեցրեց «Արտակարգ դրության իրավիճակի ռեժիմի մասին» ՀՀ կառավարության որոշման այն դրույթը, որով ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ներին արգելվում էր պաշտոնականից տարբերվող կարծիք հայտնել կամ տարածել` մինչև գործի ամբողջական քննության ավարտը: Սա թերևս նշանակում է, որ այդ դրուկթը հակասահմանադրական կճանաչվի: Ֆիզիկական անձինք և ԶԼՄ-ներն այլևս կաշկանդված չեն կառավարության որոշմամբ` հաղորդելու միայն պաշտոնական տեղեկատվություն»: Աղբյուրը՝ [url=https://hraparak.am/post/e1336431930a32a1cb9658ec9ef0504b?fbclid=IwAR0TSB8cmcsJwmSFhKtCO7V_1EPwkljkRQCZtgLBo0W4-Ty6XLRuXnSUDqw]Hraparak.am[/url]

Նմանատիպ նյութեր