211652_close_icon
views-count1882 դիտում article-date 23:50 30-04-2021

ՀՀԿ երեկվա որոշումը և իմ ասուլիսը շատ ռեզոնանսային էին. որքան էլ ոմանց մեր որոշումը անհանգստացրեց, որքան էլ առկա են նեղ շահեր, հիշենք՝ ընդմիշտը Հայաստանն է. Աշոտյան

ՀՀԿ երեկվա որոշումը և իմ սսուլիսը հասկանալի պատճառով շատ ռեզոնանսային էին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Եվ որքան էլ բարդ է բոլորիս համար, որքան էլ ոմանց մեր որոշումը անհանգստացրեց, որքան էլ առկա են նեղ շահեր, հիշենք, որ ընդմիշտը Հայաստանն է։

Այո, այսօր երեկոյան արդեն այցելել եմ ՀԱՅՐԵՆԻՔ կուսակցության կենտրոնակայան։

Աշխատանքը մեկնարկեց...»,- գրել է Աշոտյանը:

Նշենք, որ երեկ ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով:

Նմանատիպ նյութեր