Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հաղորդում է, որ թուրքական հետախուզությունը «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում։
Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ Ալ-Ռահմանը հայտարարել է, որ թուրքական առաջարկի հիմքում ընկած է պնդումն առ այն, թե վեջիններիս արմատները գալիս են Կովկասի այդ շրջաններից։
Նշվում է նաև, որ Թուրքիայի կողմից Աֆրիկայում և Հյուսիսային Սիրիայի քաղաքներում հավաքագրված և Ադրբեջան ուղարկված գրոհայինների թիվը հասել է 4000-ի։
Նրանք վերահսկվում են թուրքական բանակի և թուրքամետ աշխարհազորայինների կողմից։ Զինյալները հավաքագրվել և վերապատրաստվել են հատուկ ճամբարներում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Թուրքիան Սիրիայից ուղարկված վարձկաններին առաջարկել է բնակություն հաստատել Ադրբեջանում. SOHR
2020.11.19 14:19



Տեսանյութ
Resettlement of Syrian mercenaries and their families in Artsakh/Qurbagh The Syrian...
Posted by Human Rights Organisation -Afrin -Syria on 2020 թ. նոյեմբերի 18, չորեքշաբթի
Twitter
Вконтакте
Одноклассники
