211652_close_icon
views-count1654 դիտում article-date 13:20 18-11-2020

Հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Էդուարդ Աղաջանյան

Սիրելի՛ հայրենակիցներ, տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։ Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը։ Ողջախոհություն բոլորիս»,- գրել է Աղաջանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ...

Posted by Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան on 2020 թ. նոյեմբերի 17, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր