211652_close_icon

Հայանիստի գյուղապետը ահազանգում է, որ նախկին գյուղապետն իր տեղակալ Սաթենիկի հետ միասին զբաղվել են թալանով

views-count4388 դիտում article-date 15:20 13-03-2014
Հայանիստ գյուղի գործող գյուղապետ Բաբկեն Սարկիսյանը համայնքի նախկին ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից իրականացված զանազան չարաշահումների պատճառով դիմել է հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բ. Սարկիսյանը: Նշենք, որ մարտի 9-ին հանրապետության շուրջ 50 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ: Արարատի մարզի 9-ը գյուղեր եւս մասնակցեցին ընտրություններին, որոշ համայնքներում նույնիսկ 1 փոքր համայնքի ղեկավար դառնալու համար ընտրապայքարի էին դուրս եկել երկուսից ավելի թեկնածուներ՝ տարբեր քաղաքական կուսակցություններից: Այդ համատեքստում թեժ էին ընտրությունները մարզի հատկապես 4 համայնքներում` Զորակում, Նիզամիում, Սայաթ-Նովայում եւ Հայանիստում: Նշված համայնքներում բնակիչների գերակշռող մասը 1998թ. բռնագաղթածներ են՝ Ադրբեջանի մի շարք քաղաքներից: Հայանիստ գյուղի գործող գյուղապետ Բաբկեն Սարկիսյանը կրկին ինքնաառաջադրվել է եւ միակ թեկնածուն է մնացել եւ վերընտրվել: Համայնքի նախկին ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից թույլ տրված զանազան չարաշահումների պատճառով Բ. Սարկիսյանը հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին է դիմել: «Գուրգենը փորձում էր նորից գալ իշխանության, բայց ունի համայնքի նկատմամբ մի շարք ապօրինություններ, այդ թվում առանց նպատակային օգտագործման կարգը փոխելու հողեր է օտարել եւ ամենակարեւորը՝ կառավարության որոշման բացակայության: Գյուղապետը իրա տեղակալ Սաթենիկի հետ միասին զբաղվել են թալանով. ավագանիների տեղը ստորագրելով՝ զանազան խախտումներ են արել: Այս անգամ էլ փորձում էին կրկին գյուղապետի աթոռը վերցնել, որպեսզի իրենց հանցագործությունները կոծկեն: Նրանք իմանում էին, որ ես արդեն փաստաթղթեր եմ իրենց աշխատանքային չարաշահումների մասին հավաքում եւ ուղարկում համապատասխան մարդկանց: Նրանց չհաջողվեց եւ չի հաջողվի գալ իշխանության, բայց ամեն ինչ անում են դրա համար: Չգիտես՝ ինչի վրա են հույսները դրել»,- դժգոհեց Բաբկեն Սարկիսյանը եւ պահանջեց, որ նրանք համայնքային բյուջեից տարածը փոխհատուցեն, լցնեն տեղը:

Նմանատիպ նյութեր