Հայկ Սարգսյանն իմ ընկերը չէ, հետևաբար՝ պետք է բացատրի՝ ինչի՞ հիման վրա է նման բան ասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 168.am
ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, որ օրերս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ընկերը չէ և իրեն չի ճանաչում, հետևաբար՝ պետք է բացատրի, թե ինչո՞ւ է հայտարարել, որ ընդդիմությունն իրեն ճնշել է, որ դուրս գա խմբակցությունից: Գրում է [url=https://168.am/2020/11/17/1409030.html?fbclid=IwAR3w0_upAijMb0jTGB2g2tMPPaxhboZiJSy-7FoaYMrTctm__8az4A1Yp2Y]168․am[/url]-ը։
«Ինձ ով ճանաչել է, չի կարող նման բան մտածել, ստեղծված իրավիճակում միգուցե մտածեն, որ ճնշումներ են եղել, բայց ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ դա բացառվում է: Հայկ Սարգսյանն իմ ընկերը չէ, հետևաբար՝ պետք է բացատրի, թե ինչի՞ հիման վրա է նման բան ասել: Անհնար է նման բան, որ ճնշումների արդյունքում իմ սկզբունքները խախտեմ, ով նման բան է մտածել, դա ուղղակի իր երևակայությունն է»,- նշեց Վարդան Աթաբեկյանը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադառնալով գիշերով Վարդան Աթաբեկյանի տուն գնալու փաստին, ասել էր, որ նրա տուն էր գնացել, քանի որ մտածել է, թե ընկերոջը սպառնացել են, դրա համար էլ դուրս է եկել խմբակցությունից:
Տեսանյութը [url=https://168.am/2020/11/17/1409030.html?fbclid=IwAR3w0_upAijMb0jTGB2g2tMPPaxhboZiJSy-7FoaYMrTctm__8az4A1Yp2Y]168.am[/url]-ի