2322 դիտում
21:00 16-11-2020
«Հայաստանի ժողովրդական շարժում»-ը հայտարարություն է տարածել
[b]ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ[/b]
Հայաստանը եւ հայ ժողովուրդը այսօր ապրում է իր նորագույն պատմության ամենաճակատագրական եւ ամենաօրհասական ժամանակաշրջանը։
Հանուն մեր հայրենիքի պաշտպանության ու ազգի արժանապատվության նահատակված հազարավոր հայորդիների, վիրավորների, հաշմանդամների ու անհետ կորածների համար համազգային խոր ցավն ու վիշտը ամենասարսափելին չեն, քանի որ ստորագրված նվաստացուցիչ հայտարարությամբ՝ մեր պատմության վերջին հարյուրամյակում արձանագրված հողազրկման եւ հայաթափման աննախադեպ փաստին զուգահեռ, առկա են նաեւ մեր պետության արտաքին ու ներքին անվտանգության, տարածքային ամբողջականությանը եւ գերիշխանությանը սպառնացող ծանրակշիռ վտանգներ ու մարտահրավերներ:
Իրերի այս դրության մեջ՝ ներազգային եւ ներքաղաքական ոլորտներում պարտավոր ենք ազգովին պատասխանատվության բարձր գիտակցություն, լրջախոհություն, ինքնազսպվածություն եւ առկա ճգնաժամը հմուտ, պետականամետ ու ազգաշահ կառավարելու եւ հանգուցալուծելու ունակություն դրսեւորելու՝ հրաժարվելով արդեն իսկ առկա ներազգային լարվածությունն ավելի եւս շիկացնելու եւ խորացնելու անընդունելի եւ դատապարտելի նկրտումներից:
Բոլոր պարագաներում՝ օրենքի իշխանությունը եւ իրավունքի գերակայությունը, որպես անձեռնմխելի արժեքներ եւ ժողովրդավարական կառավարման հիմնասյուներ, պետք է առաջնորդեն մեր քայլերը սահմանադրական ճանապարհով լուծելու ստեղծված կամ ստեղծվելիք որեւէ ճգնաժամ:
Ներկա վարչախումբը պետք է լիարժեք գիտակցի պահի լրջությունը եւ որպես գործող իշխանություն, որն երկուս ու կես տարի առաջ կազմավորվեց օրինական ճանապարհով, ստեղծված իրավիճակից դուրս գալու անհապաղ եւ բացառապես օրինական քայլեր ձեռնարկի:
Այն պետք է ստանձնի իր պատասխանատվությունը՝ որից չի կարող խուսափել որեւէ ձեւով:
Գոյություն ունեցող ընդդիմադիր ուժերը եւս, որոնք հանդես կգան իշխանափոխության պահանջով, զերծ չեն ազգի եւ պետության հանդեպ պատասխանատվությունից եւ պարտավորություններից:
Նրանք եւս իրենց քայլերով եւ կեցվածքով պետք է նպաստեն իրավիճակի լիցքաթափմանը եւ հարցերը սահմանադրական ու օրինական ճանապարհով լուծելու գործընթացին:
Պատմությունը մեզ չի ների, եթե մեր ազգին ու հայրենիքին բաժին հասած այս օրհասական պահին, մենք սթափվելու եւ զգաստանալու, իմաստությամբ ու շրջահայեցությամբ զինվելու, մեր ընդհանրական տունը աղետից դուրս բերելու ուղիներ որոնելու, վերականգնման եւ հզորացման իրապաշտ եւ համապարփակ ծրագիր մշակելու եւ գործադրելու փոխարեն, տուրք տալով մեր անզուսպ կրքերին եւ ոխամոլությանը, հրահրենք անհանդուրժողականության եւ փոխադարձ ատելության մթնոլորտ՝ ընդհուպ քաղաքացիական բախումներ, վտանգելով մեր հայրենիքի վերջին մնացորդներն անգամ:
[b]16 Նոյեմբեր 2020
Հայաստանի Ժողովրդական Շարժում[/b]
Նմանատիպ նյութեր
5523 դիտում
13:01 12-10-2019
«Հայկական Ժողովրդային Շարժում»-ը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
592 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1021 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1180 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա