11442 դիտում
16:36 16-11-2020
Ես որեւէ քայլ չեմ անի, որը կվտանգի ազատ ընտրություններով իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը. Փաշինյան
Մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, օրինականության եւ կայունության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չեմ կարծում, որ դրա հնարավորությունը այսօր ունենք, որովհետեւ խնդիր ունենք վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը ՀՀ-ում: Այդ ամենից հետո նոր հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին»,-ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորությանը, Փաշինյանն ընդգծեց. «Մեր խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում հետագա որեւէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը:
Ես ուղիղ եմ ասում. բացառված է, որ ես կոնկրետ որեւէ այնպիսի քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի ազատ, թափանցիկ, ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձեւավորելու ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը:
Իսկ որ ժողովուրդը խոսքի հնարավորություն պետք է ունենա, կարծում եմ՝ աներկբա է: Մենք գնալու ենք այդ ճանապարհով՝ ապահովելով անվտանգությունը, կայունությունը, համերաշխությունը»:
Նմանատիպ նյութեր
2901 դիտում
10:15 16-09-2016
Արարատի մարզի դաշնակցական փոխմարզպետը լրջորեն զբաղված է ընտրություններով. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
457 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ
475 դիտում
19:03 03-05-2024
Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը