3299 դիտում
15:33 16-11-2020
Նիկոլ Փաշինյանը՝ Շուշին հանձնելու խոսակցությունների մասին
«Շատ են ասում, որ Շուշին հանձնվել է:
Կարդացի Արցախի նախագահի գրառումն այն մասին, որ աշխատանքների արդյունքում Շուշիի մատույցներից 100-ից ավելի մարմիններ են դուրս բերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ դեպքում զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել: Ավելին ասեմ ձեզ, կային հայտարարություններ, թե կան կոնկրետ տվյալներ, անուններ, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել:
Իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին, փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը:
Որքան տեղյակ եմ հեղինակը խուսափել է պատասխանել: Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ կա դավաճանություն, ունի տեղեկություն և հետո իրավապահներին հրաժարվում է կոնկրետ տեղեկություն տալ, ստացվում է մասնակցություն դավաճանությանը: Եթե որևէ մեկն ասում է, որ չի վստահում իրավապահներին, թող հրապարակային հայտարարի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է, ցավոք, դիվերսիոն խմբերով եղավ ներթափանցում քաղաք, և մենք կորցրեցինք Շուշին»,- այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շուշին հանձնելու մասին խոսակցություններին:
Ինչպես ասաց` Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, սակայն հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք:
Նմանատիպ նյութեր
6313 դիտում
10:17 24-08-2022
Շուշին հանձնելու տարբերակ չի քննարկվել. Փաշինյանը խաբել է. մաս 75․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
865 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1138 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1066 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել