211652_close_icon
views-count4199 դիտում article-date 15:32 16-11-2020

Տղեք, Ձեր արածը ծիծաղելի է. Արթուր Սահակյան

Լոսանջելեսաբնակ լրագրող Արթուր Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ակնհայտ քաղաքացիական պատերազմ հրահրող այս կոչը հասավ Լոս Անջելես․ «Նիկոլի Պաշտպանության Գվարդիան» կազմակերպված հեռախոսազանգերով ու անհատական նամակներով սպառնում է․․․։ Պահանջում են Նիկոլին գովելուց բացի՝ ոչ մի թթու խոսք։ Տղեք Ձեր արածը ծիծաղելի է։ Սա այդ երկիրը չէ։ Զգուշացնում եմ բոլոր «ահաբեկիչներին»․ հաջորդ զանգից, նամակից կամ SMS-ից առաջ նախ կապվեք Bail Bond-ի ծառայությանը եւ վարձեք փաստաբան։ Իսկ ավելի ճիշտ, նախ խորհրդակցեք հոգեբանի հետ։ Միգուցե նրանք կկարողանան օգնել Ձեզ։ P.S. Եթե իմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր նմանատիպ սպառնալիքներ են ստացել, խնդրում եմ գրեք ինձ՝ անձնական նամակով։ Միասին պիտի սրա դեմն առնենք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ակնհայտ քաղաքացիական պատերազմ հրահրող այս կոչը հասավ Լոս Անջելես․ "Նիկոլի Պաշտպանության Գվարդիան" կազմակերպված...

Posted by Arthur Sahakyan on 2020 թ. նոյեմբերի 15, կիրակի

Նմանատիպ նյութեր