1570 դիտում
23:00 17-03-2014
Ձեր արածը միայն դո՞ւք եք հասկանում
Այսօր շատ, այսպես կոչված, պոպուլիստների բերանից կարելի է լսել, հետևյալ արտահայտությունը. «Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ նրա կառավարությունն է»: Իրականում ո՛չ պոպուլիստներն են նոր երևույթ, ո՛չ էլ նման ապօրինություններ ու բռնակալություն «արդարացնող» արտահայտությունները: Այսօրինակ ասացվածքները, որոնք Ֆ. Հեգելն անվանում է կենցաղային ծեծված ճշմարտություններ, ունեն որոշ առանձնահատկություններ. տրամաբանորեն հակասական են, միամիտ-միակողմանի և իրականությանը չհամապատասխանող դեպքերն անտեսող:
Նախ, շատ հաճախ կարող ենք տեսնել, որ կենցաղին վերաբերող միևնույն խնդրի մասին կա իրար հակադիր երկու (կամ ավելի), կենսական փորձառությամբ ձևավորված, իմաստություն-ճշմարտություն: Երկրորդ, ոչ ոք չի կարող պնդել, որ հայ ժողովուրդը (և ոչ միայն` հայ) արժանի էր Ստալինի խոշտանգումներին, կամ ողջ գերմանական ժողովուրդը նույն մարդկային որոկներն ուներ, ինչպիսին «Ֆյուրեռը»: Վերջապես, կյանքում հանդիպում են բազմաթիվ հակառակ փաստեր, որոնք անտեսվում են, որովհետև այդ պահին, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, նկատվում է միայն մի կողմը: Լավագույն օրինակը Հ. Թումանյանի «Նեսոյի Քարաբաղնիսն» է, երբ մինչ քարաբաղնիսի կազմակերպումը, բոլորը հիշում էին, թե քանի-քանիսը՜ բուժվեցին այդ հնարի օգնությամբ, իսկ երբ Նեսոն արդեն մեռած էր, սկսեցին հիշել, որ նույնքան թվով մարդիկ մեռան, հենց միևնույն չարբաստիկ հնարով:
Այսպես, ժողովուրդն ու իր կառավարությունը ոչ մի ժամանակում նույնը լինել չի կարող. հին ժամանակներում կար հստակ ծագումնային տարբերություն և բոլորի համար ընդունելի էր, իսկ ներկայումս ոչ մի գրոշի արժեք չունի այն կառավարությունը, որը մի քանի անգամ գրագետ ու բարոյական չէ իր ենթականերից, որոնցից ընտրվել է, հենց իրենց ծառայելու համար (թե չէ, էլ ի՞նչ հենքով է ընտրվել): Կառավարությունը պարտավոր է գրագետ լինել, որպեսզի հասկանա, թե ի՞նչ է հարկավոր ժողովրդին և, ճշգրտելով ու կատարելագործելով, իրականություն դարձնի սոցիալ-քաղաքական պատվերը: Կառավարությունը պարտավոր է լինել բարոյական, որ երբ հնար ունենա խաբելու իր ողջ ժողովրդին, երբ վերահսկողության մեխանիզմները բավական ինտենսիվ չլինեն, կառավարողը վարվի նույն կերպ, ինչ կերպ, որ կվարվեր, եթե շատ լավ վերահսկվեր նրա գործունեությունը:
Վերջապես, ենթադրվում է (առնվազն այդ է պնդում ցանկացած կառավարություն, որը ձգտում է լեգիտիմության), որ ամեն կառավարող, մինչ կառավարող դառնալը, այդ պետության քաղաքացի է և որոշել ու դարձել է կառավարության անդամ, ոչ թե անձնական շահը հետապնդելով, այլ որպեսզի շարունակի լավագույնս իրացնել այն կարգերը, որոնք ձեռնտու են այն ժուղովրդին, որի ներկայացուցիչն է ինքը և լուծարի այն կարգերը, որոնք, իր խորին համոզմամբ, անարդար են և կարոտ են արդարներով փոխարինվելու:
Հիմա պատկերացրեք, որ աշխարհի բոլոր բռնակալները (մեկը հղելով ճակատագրին, մյուսը` բնապատմական զարգացմանը…) ասեին, թե ի՛նչ անում եմ, լա՛վ եմ անում. ձեզ հասնում է… Եթե ես այս աթոռի տերն եմ, ուրեմն դուք սրան եք արժանի…
Ա՜խ, պոպուլիստնե՛ր, պոպուլիստնե՛ր, ձեզ թվում է, թե ձեր արածը միայն դո՞ւք եք հասկանում…
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]
Նմանատիպ նյութեր
4196 դիտում
15:32 16-11-2020
Տղեք, Ձեր արածը ծիծաղելի է. Արթուր Սահակյան
Այս բաժնից
871 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
658 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
916 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է