211652_close_icon
views-count479 դիտում article-date 14:51 16-11-2020

Պատերազմը կանխելու համար ՀՀ-ն պետք է համաձայնվեր տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւին. Փաշինյան

ԱԽ նիստում մի քանի անգամ քննարկվել է հարցը, թե ռազմական գործողությունների հնարավոր բռնկման դեպքում մենք ինչ տնտեսական ներուժ ունենք, զենքի ինչ ներուժ ունենք եւ այլն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդհանուր առմամբ մենք իմացել ենք մեր ուժերը, եւ 2020-ի ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք Ադրբեջանին հաջող դիմակայել: Նաեւ հասկացել ենք, որ առկա են ռիսկեր Թուրքիայի եւ ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավելու: Ինչու պատերազմը կանխարգելելու գործողություններ չեն արվել, որովհետեւ այդ գործողությունը հետեւյալն էր, որ ՀՀ-ն պետք է համաձայնվեր տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւին: Այս իրավիճակում մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք պետք է մեր ուժերը կոնսոլիդացնենք, որպեսզի հնարավոր հարձամնաը դիմակայենք»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ օրակարգում երբեք չի եղել պատերազմն ամեն ինչի գնով կանխարգելելու օրակարգը, այսինքն պատերազմը կանխարգելելու ընդունելի գին պետք է լիներ, ինչը չի եղել:

Նմանատիպ նյութեր