«Հանրապետություն» կուսակցությունը վարչապետի գրառումը ոչ միայն անընդունելի, այլև շատ վտանգավոր է համարում
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Հանրապետություն» կուսակցությունը վարչապետի գրառումը ոչ միայն անընդունելի, այլև շատ վտանգավոր է համարում։
Պետական գործառույթները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և դրանից բխող օրենքներով։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել օրենքից դուրս որևէ սադրանքի»։