211652_close_icon
views-count1329 դիտում article-date 14:15 13-06-2014

ՀՀԿ-ական պատգամավորը Կիսելյովին շատ լուրջ չի վերաբերվում և անընդունելի է համարում նրա՝ «Համմերով» ԱԺ գալը

Քառյակի 12 կետանոց պահանջների մեծամասնությունը համարյա ընդգրկված է կառավարության ծրագրի մեջ եւ որեւէ կետ անպատասխան չի մնա: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է հարյուր տոկոսանոց համամասնականին գնալուն եւ ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակելուն, պատգամավորն ասաց. «Հարյուր տոկոսանոց համամասնականի վերաբերյալ ԱԺ-ում քննարկում գնացել է, եւ մենք հայտնել ենք մեր կարծիքը: Կարեւոր է, թե ինչ ձեւով եւ ինչ համամասնությամբ այն կկազմավորվի: Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում, այդ թվում նաեւ ցուցակների խնդիրը»: Խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ սպասվելիք խորհրդարանական լսումների մասին՝ ասաց, որ բնականաբար սպառողների շահերը կփորձեն պաշտպանել եւ ընդհանուր քննարկումների շուրջ կանեն իրենց առաջարկները: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Կիսելյովի հետ կապված սկանդալով, ինչից հետո նա փորձեց շրջանցել թեման՝ ասելով, թե շատ չենք արժեւորում նրան: Իսկ երբ լրագրողները համառեցին, ասաց, որ ԱԺ-ում արդեն հայտարարել են, որ մեր մայրենի լեզուն հայերենն է, եւ, որ ինքը Կիսելյովին շատ լուրջ չի վերաբերվում: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Կիսելյովը «Համմերով» է ԱԺ եկել, ասաց, որ դա իր կողմից անընդունելի է:

Նմանատիպ նյութեր