211652_close_icon
views-count1255 դիտում article-date 15:59 19-10-2026

ՆԳ նախարարն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում՝ հոկտեմբերի 19-ին, հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթին։

Նախարար Սարգսյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման, պլանավորման և արձագանքման ոլորտում իրականացվող փոխակերպումները, այդ թվում՝ պետական նյութական պահուստների համակարգի և նախարարությունում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ նախարարն ընդգծել է Հայաստանյան գրասենյակի ակտիվ մասնակցությունը աղետների ռիսկի կառավարմանն ուղղված տարաբնույթ ծրագրերում և միջոցառումներում։

Բարձր գնահատելով Ներքին գործերի նախարարության հետ երկարամյա համագործակցությունը՝ Մեթյու Հոլինգվորթը ողջունել է աղետների կառավարման ոլորտում ազգային առաջնորդությունը ստանձնելու Հայաստանի պատրաստակամությունը։

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը համատեղ վարժանքների և կարողությունների զարգացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր