Դուք չեք հասկանում ինչ արհավիրք բերեց ձեր առաջնորդը հայ ժողովրդի գլխին և շարունակում է բերել.Տիգրան Գալստյան
Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիմում եմ Իմ Քայլից այն ազնիվ մարդկանց ում անձնամբ ճանաչում եմ, դուք չեք հասկանում ինչ արհավիրք բերեց ձեր առաջնորդը հայ ժողովրդի գլխին և շարունակում է բերել, դուք դեռ հնարավորություն ունեք ձեր վրա չվերցնել այս ամենի պատասխասանատվությունն և հեռանալ Իմ Քայլից՝ կանխելով ազգակործան քաղաքացիական պատերազմ։
Սթափեք վերջապես»