34539 դիտում
22:29 15-11-2020
Սեմյոն Պեգովը (Wargonzo) հերքել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքերը
Մենք @wargonzo նախագծում վերջ ենք դնում Արցախից մեզ դուրս հանելու մասին պատմությանը:
1. Մենք ռազմական թղթակիցներ ենք, մեր նախագիծն աշխատում է նախ առաջնագծում, ներքաղաքական իրադրությունն ու ինտրիգները մեզ չեն հետաքրքրում, դա մեր ուղղվածությունը չէ եւ այդպիսի խաղերում մենք ներգրավված չենք:
2. Արամ Գաբրիելյանովը @Aramcaramba ժամանակին կանգնած է եղել @wargonzo նախագծի ստեղծման ակունքներում, նա մեր ուսուցիչն է մասնագիտության մեր եւ կյանքում: Ներկայում մենք աշխատում ենք տարբեր կազմակերպություններում, սակայն շարունակում ենք մարդկային շփումն անկախ մեր հայացքներից:
3. Իսկապես, պատերազմի սկզբում եղել է տհաճ իրավիճակ՝ կապված Պուտինի ընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին մեր հրապարակման հետ: Հրապարակումը որոշակի արձագանք էր առաջացրել հայկական տիրույթում, որը համակարգում է մամուլի աշխատանքը: Առանձին մարդկանցից մենք ստացել ենք ազդակներ, որ Արցախում մեր աշխատանքը կարող է խնդիրներ ունենալ, եթե մենք գոնե մասնակի չհերքենք այդ տեղեկատվությունը: Մենք հրաժարվել ենք դա անել, սակայն նախապատրաստել ենք գրառում, որ չենք զբաղվում քաղաքականությամբ եւ քաղաքական խաղերով: Որից հետո մեր նկատմամբ առանձին անձանց պահանջները հանվել էին: Մենք չենք համարում, որ նրբանկատ է անվանել նրանց ազգանունները, որոնք մեզ հետ նմանօրինակ զրույցներ են վարել:
4. Վահրամ Պողոսյանն իսկապես զանգահարել է @wargonzo նախագծի ղեկավարին եւ խնդրել արձագանքել Սոլովյովի եթերին: Սեմյոն Պեգովը պատասխանել է, որ նախ կդիտի եթերը, այնուհետեւ կարձագանքի: Մենք @wargonzo նախագծում չենք տալիս գնահատական հայտարարություններին, քանի դեռ չենք ուսումնասիրել դրանք: Սոլովյովի եթերում խոսքը վերաբերում է Գաբրիելյանովի եւ Պողոսյանի հեռախոսազրույցին: Դրա ընդարձակ բովանդակությունը մենք չենք կարող իմանալ: Ուստի չենք մեկնաբանի:
5. @wargonzo նախագիծը մեկնել է Արցախից միայն այն պատճառով, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Մենք ունենք աշխատանք այլ թեժ կետերում: Սակայն մենք պարտադիր կվերադառնանք Ստեփանակերտ առաջիկայում: Ոչ մեկը չի կարող արգելել մեզ վերադառնալ եւ ոչ մեկը դուրս չի հրավիրել:
6. Մեր տվյալները Շուշիում հրետակոծության մասին ոչ միշտ են համընկել Արցախի կառավարության պաշտոնական հայտարարությունների հետ, ինչի մասին մենք տեղեկացրել ենք մեր հետեւորդներին: Մենք նաեւ պատրաստ ենք երաշխավորել դրանց հավաստիությունը ցանկացած պաշտոնական անձի առաջ:
7. Եւ վերջապես մենք նույնպես չենք համարում, որ ճիշտ է միտումը, որը ստեղծվել է հասարակությունում՝ բարդել տեղի ունեցած ողբերգությունը բացառապես այն տղաների վրա, որոնք պայքարել են ռազմադաշտում: Մենք @wargonzo նախագծում այդ առաջնագծում տեսել ենք տարբեր երեւույթներ եւ տարբեր մարդկանց: Այո, կային նաեւ նահանջողներ: Սակայն տասնյակ ավելի շատ էին մարդիկ, որոնք մինչեւ վերջ անձնազոհաբար պայքարում էին անհավասար պայմաններում: Եւ այդ մարդիկ սպասել են պատերազմից ցանկացած ելք, սակայն ոչ նահանջի հրաման: Սեւացնել նրանց անուններն ու ճակատագրերը՝ հանցագործություն է:
Նմանատիպ նյութեր
3993 դիտում
18:46 03-11-2020
Սեմյոն Պեգովը լուսանկար է հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ
2280 դիտում
21:41 23-10-2022
Դոնեցկում վիրավորվել է ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը
Այս բաժնից
1075 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1045 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
790 դիտում
19:12 19-11-2024
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին