10645 դիտում
19:52 15-11-2020
Միքայել Մինասյան. Ռուսաստանը պատերազմի առաջին օրից արել է աղետի հանգուցալուծման հայանպաստ հիմնավոր առաջարկներ, որոնք ամեն անգամ մերժում էր խելագարը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատերազմի սկզբից կար չորս կողմ՝ բանակը, դաշնակիցը, դավաճան իշխանությունն ու թշնամին։
Բանակը, չնայած հաճախ տրվող քաոտիկ, անտրամաբանական հրահանգներին ու քաղաքական միջամտություններին, հերոսաբար կռվեց։
Իշխանությունը դավաճանեց, արդյունքում թշնամին հաղթեց։
Օգնությունը կարող է լինել ոչ բավարար, բայց երբեք չի կարող լինել չգնահատված։
Ռուսաստանը պահեց Հայաստանի հարավը, 24 ժամվա ընթացքում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, երբ թշնամին ֆիզիկապես Սյունիք մտնելու ճանապարհին էր։
Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմի սողանքը Հայաստանի Հանրապետություն։
Ռուսաստանը պատերազմի առաջին օրից արել է աղետի հանգուցալուծման հայանպաստ հիմնավոր առաջարկներ, որոնք ամեն անգամ մերժում էր խելագարը մինչև հասցրեց կապիտուլյացիայի։
Դետալները շատ են. ռազմական օգնությունից մինչև դիվանագիտական աշխատանք, այդ թվում՝ Հայաստանի փոխարեն, նույնիսկ մեր հարևանների հետ։
Իսկ այս օրերի ընթացքում, երբ Հայաստանը խճճվել է կոմպլեքսների, ստի ու ցավի հորձանուտում և կորցրել ամենակարևոր չորս օրը, Ռուսաստանի նախագահը, տեսնելով աղետաբեր անգործությունը, անձամբ ստանձնեց հոգևոր և մշակութային արժեքները փրկելու առաքելությունը և Քարվաճառից հայկական զորքի էվակուացիայի հետաձգումը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8848 դիտում
18:58 25-05-2021
Ադրբեջանը զորք է մտցրել Հայաստան, որ Նիկոլին ստիպի ստորագրել այդ 100% հայանպաստ փաստաթուղթը. Միքայել Մինասյան
Այս բաժնից
550 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
571 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2461 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը