211652_close_icon

«Ամերիկացի խելագարը». Բրետ Իստոն Էլլիսի արգելված գիրքը

views-count1883 դիտում article-date 17:12 29-01-2016
Գիրքը տպագրվել է 1991 թվականին։ Այն ամերիկացի Պատրիկ Բեյթմենի մասին է։ Մանհեթենում ապրող հարուստ Բեյթմենը դառնում է խելագար-մարդասպան։ Գիրքն իսկական ֆուրոր առաջացրեց սպանությունների ու դաժանությունների մանրամասն նկարագրություններով։ Էլլիսը մանրամասն նկարագրում է կանանց, անօթևանների, պատահական անցորդների ու նույնիսկ կենդանիների սպանության տեսարանները: 2000 թվականին գրքի հիման վրա նկարահանվեց ֆիլմ։ Գերմանիայում սահմանափակվեց գրքի տպագրությունը, քանի որ կարծում էին, որ այն վատ ազդեցություն կարող է ունենալ անչափահասների վրա։ Իսկ գրքի հեղինակը անընդհատ նախազգուշացնող նամակներ էր ստանում։

Նմանատիպ նյութեր