211652_close_icon
views-count8233 դիտում article-date 23:28 15-11-2020

Րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է երկխոսի քաղաքական դերակատարների եւ հայ ժողովրդի հետ. «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Րոպե առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է երկխոսի քաղաքական դերակատարների եւ, որ ամենակարեւորն է, հայ ժողովրդի` ինչպես ինքն է սիրում ասել` ՀՀ եւ ԱՀ «հպարտ» քաղաքացիների հետ` երկրում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ: Նման միակողմանի գործելաոճով, ինքնագլուխ որոշումներով ու բռնաճնշումներով` Փաշինյանն էլ ավելի է խորացնում երկրում քաղաքական, տնտեսական ճգնաժամը եւ բարոյահոգեբանական լարված մթնոլորտը: Հենց այս գործելաոճն է, որ երկիրը մխրճում է ներքին պատերազմական իրավիճակի մեջ: Հետեւաբար, օր առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչպես կարելի է երկիրը հանել այս իրավիճակից եւ թույլ չտալ ժողովրդի պառակտում ու «բեսպրիդել»»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր