211652_close_icon
views-count3335 դիտում article-date 19:11 15-11-2020

Կարեն Վրթանեսյան. Նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում

Ինչքանով հասկանում եմ, արդեն նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ կարեն Վրթանեսյանը: «Ինչքանով հասկանում եմ, արդեն նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում։ Տեսանյութ են շրջանառում, ծանոթ-բարեկամներն էլ են գրում... Պաշտոնական պարզաբանում ինչո՞ւ չկա։ Պետություն ունե՞նք, թե այն, ինչ պետությունից մնացել է, զբաղված է միայն դավաճանի աթոռը պահելով»,- գրել է նա։ Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ սկանդալային ահազանգ ենք ստացել։ Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են: Կորած քաղաքացիներից մեկի կինը «Էպիկենտրոն»-ին հայտնել է, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված գերիների մասին պատմող տեսանյութում ճանաչել է ամուսնուն: Սկանդալային ահազանգի մանրամասները՝ շուտով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր