79549 դիտում
10:00 29-09-2020
Արդեն 2 դեպք կա, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է՝ ողջ է. Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկվանից դեպքեր կան, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է ողջ է։ Ինչքանով որ հասցնում եմ հետևել, կարծես թե արդեն 2 դեպք կա։
Ռազմինֆոյի էջի մեկնաբանություններում, ընկերներիս ուղարկած երկտողերում զարմանք կա ու մի քիչ էլ վրդովմունք այս առիթով։
Փորձեմ պարզաբանել, թե ինչու է այդպես լինում և ինչու է դա նորմալ, ցավոք։
Մարտական իրավիճակի արագ զարգացումների, կտրուկ փոփոխությունների պայմաններում, ցավոք հնարավոր են նման սխալներ։ Անխուսափելի են։
Օրինակ՝ զինվորների մի խումբ կարող է հրետակոծության տակ ընկնել, իրար կորցնեն, մարտի խառնաշփոթում ինչ-որ մեկին թվա, թե ընկերներից մեկը զոհվել է, և այդպես զեկուցի, բայց հետո պարզվի ուղղակի ընկել էր պայթյունի պահին և այլն։
Նամանավանդ գիշերային մարտերում շատ հեշտ է իրար կորցնելը, կատարվածը սխալ հասկանալը, ընկալելը։
Դրան գումարեք ծայրահեղ լարվածություն, ադրենալին, հոգնածություն։
Ավաղ, նման իրավիճակներում սխալներ պատահում են, զարմանալ ու վրդովվել պետք չի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1611 դիտում
10:43 05-06-2021
Ընտրացուցակներում անհասկանալի ցաքուցրիվություն կա, ընտանիքի անդամները տարբեր ցուցակներում են հայտնվում. «Փաստ»
11094 դիտում
19:18 02-10-2016
«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես»․ Մահաթմա Գանդի
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը