211652_close_icon
views-count62991 դիտում article-date 13:24 15-11-2020

«Ինձ փակ համարով զանգել, ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ»․ Վալերիյ Օսիպյանին սպառնացել են. Hraparak.am

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որը վերադարձել է Հայաստան և մասնակցում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ցույցերին, ինչ-որ անձինք զանգում և սպառնում են: Այս մասին գրում է[url=https://hraparak.am/] Hraparak.am[/url]-ը։ Տեղեկությունը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը` Օսիպյանը. «Ինձ փակ համարով զանգել ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ ու միանգամից անջատել են հեռախոսը»: Հարցին` իր որոշումներում ինչ-որ բան կարո՞ղ է փոխել այդ սպառնալիքը, Օսիպյանն ասել է. «Ի՞նչ որոշում փոխել, ես մտահոգված եմ իմ երեխաների ապագայի համար մեր երկրում, ինչի՞ ես պիտի փոխեմ: Բացի դրանից` ասում են, որ ինչ-որ խմբեր կան քաղաքում, որոնք նիկոլապաշտ խմբեր են, իմ բարեկամներին ասել են, որ կարող է՝ ձեզ վնաս տան: Իրավապահ համակարգից էլ ինձ ասացին, որ՝ պարո՛ն Օսիպյան, զգույշ եղեք, կարող է՝ Ձեզ բռնեն: Դե, թող բռնեն: Եթե կարծիք արտահայտելու համար, որ մեր երեխաները պետք է մեծանան արժանապատիվ երկրում, պետք է էսպես անեն, թող անեն»: Օսիպյանը նշել է նաև, որ այս պահին որևԷ բան դեռ չի պատրաստվում անել, բայց եթե որևէ բան պատահի իր կամ իր հարազատների հետ, ապա ամբողջ պատասխանատվությունը կրելու է ներկայիս իշխանությունը:

Նմանատիպ նյութեր