Արթուր Դանիելյանը ձերբակալվել է. քրեական գործ է հարուցվել մի հոդվածով, որի դեպքում կալանավորումն արգելված է. Տիգրան Աթանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2020/11/15/tigran-atanesyan/3443131?fbclid=IwAR16HyhqEa_dldRIfOmh1ooi24EV1taJcenGZvqTtZw12wJ_WziPahc9VRM]Tert.am[/url]-ը գրում է. Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալվել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության հետաքննիչի կողմից, պատճառը նրա նախօրեի ֆեյսբուքյան ուղիղ եթերն է եղել, հայտնել է Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Պատճառն այդ ուղիղ եթերում իր օգտագործած խոսքերից մեկն է, քրեական գործը հարուցվել է դրա պատճառով, խոսքն, այսպես կոչված, «թուրք հայհոյելու» հոդվածի մասին է` Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածն է: Ծիծաղելին այն է, որ հոդվածի սանկցիան ենթադրում է ազատազրկում մինչև 1 տարի ժամկետով, արգելված է իրեն կալանավորելը: Այսինքն, ձերբակալվել է առավելագույնը 72 ժամով` ինչպես մնացած բոլորը, երևի չեն ուզում, որ վաղվա հանրահավաքին մասնակցի, այդքան բան»:
Աթանեսյանը հայտնել է, որ հենց այսօր էլ ձերբակալման որոշումը բողոքարկելու են, հույս ունեն, որ դատական նիստը վաղն էլ կկայանա:
Ավելի վաղ [url=https://www.tert.am/am/news/2020/11/15/tigran-atanesyan/3443131?fbclid=IwAR16HyhqEa_dldRIfOmh1ooi24EV1taJcenGZvqTtZw12wJ_WziPahc9VRM]Tert.am-[/url]ը հայտնել էր, որ բերման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու տարվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: