211652_close_icon
views-count8852 դիտում article-date 09:50 15-11-2020

Մենք՝ գորիսեցիներս, թույլ չենք տա՝ այդ հատվածը լինի այն կողմինը. քաղաքապետ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/11/15/1151820/?fbclid=IwAR3Y5coywjSViRqKzGINl_oontutI1-xduwd6AP8MwpWVNX8dq2NHxHvo7Y]Aravot.am[/url]-ը գրում է. Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը վստահեցնում է, որ Գորիս–Կապան ավտոճանապարհի հայտնի «փոքր թաս» հատվածը չեն պատրաստվում տալ ադրբեջանցիներին, ինչը նախատեսված է եռակողմ համաձայնագրով: Վարորդներին հայտնի «փոքր թասը» դեպի Որոտան գետ տանող հատված է, որ Կուբաթլուի տարածքում է: «Բայց ո՞վ է թույլ տալու, որ դա իրողություն դառնա: Համենայնդեպս, մենք՝ գորիսեցիներս , թույլ չենք տա այդ հատվածը լինի այն կողմինը: Այս պահին չեմ ցանկանում խոսել՝ ինչ ենք անելու, այս թեժ պահին չեմ ցանկանում խոսել այդ մասին, թող ամեն ինչ իր վերջնական փուլին հասնի, հասկանանք ՝ ինչ է կատարվում, գուցե կան բաներ, որ մենք ոչ մեկս չգիտենք, վերջնական փուլում կհասկանանք, այդ ժամանակ ես կխոսեմ: Կոնկրետ ես՝ որպես գորիսեցի, ու բոլոր գորիսեցիները չենք թողնելու, որ այդ ճանապարհի վրա ինչ-որ խնդիր առաջանա»,- [url=https://www.aravot.am/2020/11/15/1151820/?fbclid=IwAR3Y5coywjSViRqKzGINl_oontutI1-xduwd6AP8MwpWVNX8dq2NHxHvo7Y]Aravot.am[/url]-ին ասաց Գորիսի քաղաքապետը: Մեր զրուցակիցը չցանկացավ կարծիք հայտնել նաեւ եռակողմ համաձայնագրի մասին, որով Գորիսը սահմանամերձ քաղաքի է վերածվելու:

Նմանատիպ նյութեր