Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է․ ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում արցախցիներին վերադառնալ տուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը սոցցանցի իր էջում տեսաուղերձ է հրապարակել և կից գրել․
«Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ:
Այս տեսանյութով մեկնարկում է նոր ֆլեշմոբ, և առաջարկում եմ, որ բոլոր տուն վերադարձողները տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը՝ կիրառելով նշված հեշթեգները..
#ԵկԱրցախ #ԵկՏուն»։