18605 դիտում
21:38 29-09-2020
Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ արցախցիներին իրենց տներում ապաստան տալու ինքնագործ քայլերից
Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ արցախցիներին իրենց տներում ապաստան տալու ինքնագործ քայլերից: Այս մասին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել:
Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են գալիս ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին իրենց տներում ապաստան տալու առաջարկով:
Ձեռնարկը մարդասիրական ու մարդկային է, բայց ցանկացած բարի մղում կարող է վերածվել իր հակադրությանը, եթե զերծ չմնանք անվերահսկելի ինքնագործունեությունից ու չհամակարգված գործողություններից:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի ինքնագործ քայլերից, տարատեսակ հայտարարություններ տարածելուց և բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել պատկան մարմինների հետ:
Հիշեք, որ մենք ռազմական դրության պայմաններում ենք, և ցանկացած հուզական քայլ հակառակորդի կողմից կարող է օգտագործվել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար:
Հարգելի քաղաքացինե՜ր:
ՀՀ ոստիկանությունը հետևողական է լինելու այդ կարգի նախաձեռնությունների և հայտարարությունների ծագումը պարզելու և քաղաքացիներից պարտադիր դրանց համաձայնեցում ու կանոնակարգում պահանջելու գործում:
Նմանատիպ նյութեր
2273 դիտում
21:58 24-06-2015
ԲՀԿ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ քայլերից, որոնք բերելու են լարվածության էլ ավելի սրման