211652_close_icon
views-count2879 դիտում article-date 15:07 14-11-2020

Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, բոլորիս համար. Պուտինը ցավակցություն է հայտնել Արմեն Ջիգարխանյանի հարազատներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և հարազատներին. պետության ղեկավարի ցավակցական նամակը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական [url=http://kremlin.ru/events/president/news/64414]կայքում[/url]: «Ցավով տեղեկացա մեծ դերասան, լուսավոր, ապշեցուցիչ շնորհալի և հմայիչ անձնավորության՝ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի մահվան մասին: Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանի և այլ երկրների միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար»,- ասվում է նամակում: Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է: Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել:

Նմանատիպ նյութեր