«Սպարտակը» ցավակցություն է հայտնել «Կրասնոդարի» հետ խաղի ժամանակ մահացածների հարազատներին
Մոսկվայի «Սպարտակը» իր պաշտոնական կայքում ցավակցություն է հայտնել Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Կրասնոդարի» հետ խաղի (3:2) ժամանակ հանկարծամահ եղած երկու անձանց՝ Մոսկվայի համայնքներից մեկի ղեկավար Վիկտոր Ֆուերի և մարզադաշտի տոմսավաճառ Սերգեյ Տիտովի հարազատներին:
«Երեկ «Սպարտակի» հաղթանակը «Կրասնոդարի» նկատմամբ մթագնվել է ողբերգական իրադարձությունների պատճառով: Հանդիպման ժամանակ կյանքից անժամանակ հեռացել են ակումբի երկրպագու՝ Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Ֆուերը և մարզադաշտի հսկիչ-տոմսավաճառ Սերգեյ Տիտովը: «Սպարտակը» իր խորին ցավակցություններն է հայտնում մահացածների հարազատներին ու մտերիմներին», նշված է ակումբի հաղորդագրության մեջ: