2939 դիտում
14:49 20-09-2018
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայում ԻԼ-20-ի խոցման հետևանքով զոհերի հարազատներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին:
ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջում կատարել է հետևյալ գրառումը. «Խորը ցավակցություն ենք հայտնում սիրիական երկնքում ԻԼ-20 ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգության հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին»:
Ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռը լույս սեպտեմբերի 18-ի գիշերը Միջերկրական ծովի վրա խփվել Է Սիրիայի ՀՕՊ-ի համակարգով:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել Իլ-20 ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին:
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
21:43 07-10-2023
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի հարազատներին
Այս բաժնից
355 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
493 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
856 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ