Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից տեղափոխելու մասին
Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին:
Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»,- նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ու զգացված ձեր մտահոգության և Շուշիից Վազգենի արձանը տեղափոխելու պատրաստակամության համար:...
Posted by Արամ Սարգսյան on 2020 թ. նոյեմբերի 14, շաբաթ