5272 դիտում
16:00 05-03-2015
Արամ Սարգսյանը՝ իր և եղբոր` Վազգեն Սարգսյանի վերջին հանդիպման մասին
Վազգենի պարագայում եւ առավել եւս այս տանը Վազգենի հետ կապված հիշողությունները միշտ են եւ ամենուր՝ սկսած 3 տարեկանից, ինչ նրան հիշում եմ՝ վերջացրած վերջին պահով, երբ նրան ճանապարհեցինք: Այս մասին այսօր` մարտի 5-ին, Ապարապետի ծննդյան օրը լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա պատմեց, որ Վազգեն Սարգսյանի հետ վերջին հանդիպումը եղել է Խոսրովի արգելոցում գտնվող իրենց փոքր եղբոր` Արմեն Սարգսյանի ամառանոցում: «Այնտեղ թենիս էինք խաղում: Վաչե Սարգսյանի կինը եւ Արմենը մի թիմից էին, իսկ Վազգենը եւ Արմենի կինը` Նունեն, մի թիմից»,- պատմեց Արամ Սարգսյանը:
Ավելացրեց նաեւ, որ շատ է հիշում, որ իր աղջկան Վազգեն Սարգսյանը նստեցրել է գիրկը ու կես ժամ շարունակ համբուրել: «Չէին թողնում, որ գրկից տանեն»,- հիշեց Արամ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
59205 դիտում
02:00 01-02-2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը Սպարապետ Վազգեն Սարգսյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
790 դիտում
13:23 09-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
658 դիտում
11:48 09-01-2025
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է