591 դիտում
10:29 14-11-2020
Միջազգային բնապահպանական կառույցները՝ խորը թմբիրի մեջ. նախարարության նամակներն անարձագանք են մնացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխարհի բնապահպանական խոշոր կազմակերպությունները բերանները ջուր են առել. հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի կողմից Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, ֆոսֆորային զենքի կիրառումից հետո միջազգային բնապահպանական կառույցները խորը թմբիրի մեջ են:
Դրանք անպատասխան են թողել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ իրենց ուղղված զեկույցը: Մինչդեռ Հայաստանն ահազանգում է բնապահպանական ճգնաժամի ու էկոցիդի մասին, իսկ հետեւանքներն աղետալի ու երկարատեւ կարող են լինել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռեւս նոյեմբերի 2-ին զեկույց էր պատրաստել միջազգային խոշոր բնապահպանական կառույցներին եւ կոնվենցիաներին ուղարկելու համար: Երեկ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ որ արձագանք, որեւէ պատասխան դեռ չեն ստացել:
Հիշեցնենք՝ արցախաադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել էին քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաեւ առաջացրել է մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:
Սա միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնեւյան կոնվենցիաների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:
Տեղեկացնենք, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք: Հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները՝ այս թիվը կարող է աճել նույնիսկ, եթե այն այլեւս չշարունակվի կիրառվել:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am